Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին. B խումբ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հադիպումը կայացավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Խաղի մեկնարկից  ընդամենը 4 րոպե անց Եվրոպայի չեմպոնի Պորտուգալիան առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Մարոկկոյի դարպասը:Ռոնալդուն խփեց իր 4-րդ գոլն աշխարհի ընթացիկ առաջնությունում: Խփած գոլից հետո պորտուգալացիները հանդարտեցրին խաղը, իսկ Մարոկկո ամեն ինչ անում էր հետ բերելու համար կորցրածը:

 

Երկրորդ կեսի մեկնարկում Մարոկկոն առավել «սուր» էր գրոհում և սկսել էր լուրջ անհանգստացնել Պորտուգալիային: Վիճակագրությամբ Մարոկկոն քիչ ավելի առավելություն ուներ: Խաղակեսի վերջնամասում Պորտուգալիան հազվադեպ էր գրոհում և հիմնականում պաշտպավում էր: Ի վերջո երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյին:

 

Պորտուգալիայի ազգային թիմը B խմբի վերջին խաղում կմրցի Իրանի հավաքականի հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին: Մարոկկոն նույն օրը ուժերը կչափի Իսպանիայի հետ:

Երկրորդ տուրից հետո Պորտուգալիան 4 միավորով դեռևս B խմբի առաջատարն է: Իսպանիան քիչ ավելի ուշ ուժերը կչափի Իրանի հետ:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ