Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

ԱՄՆ-ը հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դուրս Է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ հրավիրած համատեղ հատուկ մամուլի ասուլիսում:

«Մենք այս քայլին ենք դիմում, որովհետեւ մեր հանձնառությունը (մարդու իրավունքների պաշտպանությանը – խմբ.) մեզ թույլ չի տալիս այն երեսպաշտ կազմակերպության մաս կազմել, որը մարդու իրավունքները վերածում Է ծաղրանքի»,- ընդգծել Է նա:

Իր հերթին, Փոմպեոն հայտարարել Է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «խախտումների մեջ անհիմն մեղադրում Է երկրների, որոնք դրանք չեն կատարել, եւ ըստ որում լռության Է մատնում մյուս երկրների խախտումները»: Փոմպեոն կրկնել Է Դոնալդ Թրամփի խոսքը, որ Մարդու իրավունքների խորհուրդը «խայտառակության վիթխարի աղբյուր Է ՄԱԿ-ի համար»,- քանի որ դրա կազմում կան երկրներ, որոնք մարդու իրավունքների գլխավոր խախտողներն են:

«Երբ կազմակերպությունը խարխլում Է մեր ազգային շահերը եւ մեր դաշնակիցների շահերը, մենք չենք չինի դրա մասնակիցները»,- ասել Է Փոմպեոն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կգերադասեր, որ ԱՄՆ-ը մնար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հայտարարել Է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի մոդելը կարեւոր դեր Է խաղում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների առաջշարժման եւ պաշտպանության գործում»,- ասված Է Դյուժարիկի հայտարարության մեջ: Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միակողմանի Է որակել Վաշինգտոնի քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում: «Թրամփին մտահոգում Է սոսկ Իսրայելի պաշտպանությունը»,- ասված Է HRW-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի՝ տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի որոշումը քննադատել են նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը, ինչպես նաեւ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Իսրայելի կառավարությունն, ընդհակառակը, հայտարարել Է, որ շնորհակալ Է ԱՄՆ-ին Խորհրդից դուրս գալու «համարձակ որոշման» համար՝ այդ կազմակերպությունը համարելով «կանխակալ, թշնամական, հակաիսրայելական»:

«Իսրայելը ողջունում Է ԱՄՆ-ի հայտարարությունը»,- գրել Է վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am