Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը հաստատել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

ԿԳ նախարարը հաստատել է վերապատրաստումներ իրականացնող 
կազմակերպությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրակակացնելու նպատակով նախարարության կողմից երաշխավորվել է 4 կազմակերպություն` «Կրթության ազգային ինստիտուտ » ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Կազմակերպությունների ընտրության համար հիմք է հանդիսացել կրթության և գիտության նախարարի 2018 թվականի փետրվարի 14-ի N 125-Ա/2 հրամանով ստեղծված մրցութայաին հանձնաժողովի եզրակացությունը: Նշենք, որ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են վերոնշյալ 4 կազմակերպությունները, որոնք բոլորն էլ հաղթահարել են մրցութային շեմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am