Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն 
անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում բացահայտումների մասին տեղեկացել են միայն Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութից հետո: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեզ տեղեկացրել է, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է զենք-զինամթերք պահելու համար: Այդ գործընթացը գնում էր, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը վիճարկվում էր դատարանում, և հանկարծ եղավ այդ ռեպորտաժը, որը մեզ համար անակնկալ էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու նախաքննությանը: «Ես հայտարարեցի, որ եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ կան նաև այլ պատասխանատուներ, բոլորը պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այլ հարցերով դիմեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am