Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում հրազենի շուրջ 85 տոկոսը քաղաքացիական անձանց ձեռքին Է

Աշխարհում հրազենի շուրջ 85 տոկոսը քաղաքացիական անձանց ձեռքին Է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում հրազենի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 85 տոկոսը կամ 875 միլիոն միավոր, գտնվում Է քաղաքացիական անձանց ձեռքին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Small Arms Surwey-ի՝ 2017 թվականի հետազոտությունից: Տարբեր երկրների զինված ուժերի տնօրինության տակ ընդհանուր առմամբ կա 133 միլիոն մավոր հրազեն (կամ 13 տոկոսը), մինչդեռ ուժային կառույցներին բաժին Է ընկնում 23 միլիոն միավոր (կամ 2 տոկոսը):

Քաղաքացիական անձանց ամենամեծ բաժինը, որը հրազեն ունի, ԱՄՆ-ում Է: Այստեղ 100 բնակչին միջին հաշվով բաժին Է ընկնում 120,5 միավոր զենք: Ընդհանուր առմամբ Նահանգներում քաղաքացիական բնակչության ձեռքին Է գտնվում 393 միլիոն միավոր զենք. դա քաղաքացիական անձանց ձեռքին եղած ամբողջ զենքի գրեթե կեսն Է: Բնակչության մեկ շնչի հաշվով հրազենի միավորների թվով ԱՄՆ-ից անմիջապես հետո գալիս են Եմենը, Չեռնոգորիան, Սերբիան եւ Կանադան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am