Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունը հայտարարեց ԱՄՆ-ի ռազմատիեզերական ուժերի ստեղծման մեկնարկի մասին

Սպիտակ տունը հայտարարեց ԱՄՆ-ի ռազմատիեզերական ուժերի ստեղծման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը գտնվում Է ռազմատիեզերական ուժերի ստեղծման սկզբնական փուլում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ ան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «(ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ Թրամփը) հանձնարարություն Է տվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին սկսել այդ գործընթացը:

Մենք գտնվում ենք այդ գործընթացի սկզբնական փուլում: Մենք կաշխատենք պաշտպանության նախարարության եւ համապատասխան կողմերի հետ՝ դա իրականացնելու համար»,- լրագրողներին ասել Է Սառա Սանդերսը: Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդում, Թրամփը հայտարարել Է, որ կարգադրություն Է արել՝ ձեռնամուխ լինել ԱՄՆ-ի ռազմատիեզերական ուժերի՝ որպես նոր զորատեսակի կազմավորմանը:

Նա նշել Է տիեզերքում ԱՄՆ-ի առաջատարությունը պահպանելու եւ այնտեղ Ռուսաստանի եւ Չինաստանի գերազանցությունը թույլ չտալու անհրաժեշտությունը: Նա նաեւ խոստացել Է ամերիկյան արշավախումբ ուղարկել Լուսին, 1972 թվականից ի վեր առաջին անգամ, եւ ապահովել ԱՄՆ-ի երկարատեւ ներկայությունը Երկրի արբանյակի վրա, ինչը նաեւ բարենպաստ ազդեցություն կգործի տնտեսության վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am