Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ-
վնասվածքաբանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 17-ին ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբան Սումիթ Նաթին, Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես աբղ. Սարգսյանին, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության ավագ անդամներ Սունիլ Սոբթին և Սյուզան Ռուբենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նրանք Հայաստան են ժամանել ապրիլյան մարտական գործողությունների, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին մարդասիրական գործունեության, զինված ուժերին և զինհաշմանդամներին ցուցաբերվող աջակցության համար:

Ծրագրի շրջանակում 19 զինծառայողներ արդեն բժշկական զննություն են անցել Իզմիրլյան բժշկական կենտրոնում: Զինհաշմանդամների վերականգնողական բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հիմնադրամը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am