Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան

ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում, է, որ չնայած սպասվող նոր սենսացիոն բացահայտումներին՝ ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և ինքը թույլ չի տա, որպեսզի դա տեղի ունենա: Այդ մասին Վանեցյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր և տվյալներ։ Եթե առկա լինեն անհրաժեշտ փաստերը, ապա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։ Մենք երբևէ չենք գնում որևէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ իրենք նախօրոք են ճշտում ամեն ինչ, և եթե ԱԱԾ-ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ «Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,- ասաց Վանեցյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am