Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Արամ Մանուկյանը խորհրդարանը չի պատկերացնում առանց ՀԱԿ-ի


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով խորհրդարանը չի պատկերացնում առանց ՀԱԿ-ի: «Մեր երկրին դեռևս սպասում են շատ լուրջ մարտահրավերներ: Մենք պատրաստ են օգնել ներկայիս կառավարությանը՝ առանց ոչ մի ակնկալիքի, առանց պաշտոն ուզելու»,-ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության  համար այժմ  խիստ նպաստավոր, շահեկան վիճակ է: «Այս հեղափոխությունը վերադարձրեց մեր քաղաքական ուժից 20 տարի առաջ գողացվածը: Այն, որ այդ գործընթացը մեր քաղաքական ուժը չի իրականացրել, ամենևին մեզ չի տանում դժգոհի դաշտ: Մենք պատրաստ ենք աշխատելու այս կառավարության հետ»,-նշեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ ՀԱԿ-ը կաջակցի այսօրվա կառավարությանը հասարակության մեջ ձևավորված ատելությունը վերածել ստեղծարար ուժի, որը պետք է մեր ցանկությունները իրականություն դարձնի ոչ թե ինքնագործ դրսևորումներով, այլ սթափ, հանգիստ, հաշվարկային գործողություններով: «Իշխանափոխությունը պետք է ավարտին հասցնել: Առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է իշխանափոխությունը դարձնեն անշրջելի, իսկ Հայաստանը՝ կանխատեսելի և կառավարելի»,-նշեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ