Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները Այնթապ- Սովետաշեն տանող տարածքում

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքները Այնթապ-
Սովետաշեն տանող տարածքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 18-ին, ժամը 12:30-ի դրությամբ 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Այնթապ-Սովետաշեն տանող տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աուտիզմ ունեցող տղայի որոնողական աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք: 

Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք կապվել ոստիկանության կամ արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am