Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից

Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ 
գրասենյակից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Էջմիածնի երկրապահ կամավորական միության գրասենյակի տարածքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից, նրանց ուղեկցությամբ նստեց մեքենան: Մանվել Գրիգորյանի հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով ցանկանում էր նույն մեքենան նստել, սակայն նրան թույլ չտվեցին:

ԱԱԾ աշխատակիցներից մեկը Սեյրան Սարոյանին խորհուրդ տվեց հետևի մեքենան նստել: Սեյրան Սարոյանն իր մեքենայով հետևեց նրանց:

Երբ Մանվել Գրիգորյանին տանող մեքենան հեռանում էր, մի կին փորձում էր խոչընդոտել` կանգնելով մեքենայի դիմաց: ԱԱԾ աշխատակիցները հեռացրին կնոջը, և մեքենան շարժվեց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր են ԱԱԾ աշխատակիցները տարել Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին, նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Օրվա ընթացքում մենք հայտարարություն կտարածենք և պարզաբանում կտանք»,- ասաց Գալստյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am