Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում խոշոր պիթոնը 54-ամյա մի կնոջ է կուլ տվել

Ինդոնեզիայում խոշոր պիթոնը 54-ամյա մի կնոջ է կուլ տվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8-մետրանոց պիթոնը կուլ է տվել 54-ամյա Վա Տիբային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jakarta Post-ը:

Տեղացի կինն անհետացել է հունիսի 13-ին՝ տանի մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ընտանիքը կնոջ անհետացման մասին հայտնել է հաջորդ օրն առավոտյան:

Որոնողական աշխատանքներին միացած քույրը կարողացել է հայտնաբերել միայն Վա Տիբայի ոտնահետքերը, նրա լապտերիկ, հողաթափերը:

Ժամեր անց տեղացիները հայտնաբերել են խոշոր պիթոնի՝ ուտելուց հետո մեծացած ստամոքսով: Տեղացիները նրան սպանել են և ներսում հայտնաբերել կնոջ  մարմինը:

Նշենք, որ նախորդ տարի Սուլավեսիում 7-մետրանոց պիթոնը կուլ էր տվել ֆերմերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am