Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արոնյանը կիսում է 2-3 տեղերը կայծակնային շախմատի 9 տուրերից հետո

Արոնյանը կիսում է 2-3 տեղերը կայծակնային շախմատի 9 տուրերից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է «Grand chess tour»-ում մնալ առաջատարների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերներըն ուժերը են չափում կայծակնային շախմատում: Խաղացվել է 9 պարտիա: Արոնյանը 4 պարտիայում հաղթեց, 2-ում` պարտվեց և 3 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Այժմ 27 հնարավորից Արոնյանն ունի 16,5 միավոր և կիսում է 2-3 տեղերը:

Այժմ շախմատիստները 18 տուր կխաղան կայծակնային շախմատ: Կայծակնային շախմատում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի՝ 0.5: Հունիսի 15-ին և 16-ին կկայանան կայծակնային շախմատի պարտիաները: Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am