Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի համայնքներում աշխատող ավելի քան 400 բուժքույրեր կվերապատրաստվեն

Արցախի համայնքներում աշխատող ավելի քան 400 բուժքույրեր կվերապատրաստվեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Արցախի համայնքներում աշխատող ավելի քան 400 բուժքույրեր կվերապատրաստվեն:

«Արմենպրես»-ին Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ «Համայնքային բուժքույրերի ունակությունների բարձրացում» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է այս տարվա գարնանը, որի շրջանակներում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընտրված 7 բուժքույր և 4 բժիշկ դասընթացների են մասնակցել Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտում, ովքեր որպես թրեյներներ իրենց փորձը կփոխանցեն գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին:

Հայ օգնության ֆոնդը նվիրատվության կարգով Հադրութի շրջանի Տումի և Մեծ Թաղեր գյուղական բժշկական ամբուլատորիաներին տրամադրել է տարբեր բժշկական սարքավորումներ, այդ թվում, պուլսօքսիմետր, գլյուկոմետր, թթվածնի տարա, ստրիպներ, ինչպես նաև ԷՍԳ սարք ինքնավերլուծումով: Վերջինս հնարավորություն կտա տեղում իրականացնել ԷՍԳ, շուտ կողմնորոշվել հիվանդի վիճակի մասին, անհրաժեշտության դեպքում անմիջապես ստանալ սրտաբանի կարծիք ու խորհրդատվություն՝ համացանցի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am