Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վաչե Գաբրիելյանը նոր կառավարությանը ժամանակ տալու կողմնակից է, շատ արագ արդյունքներ չեն լինելու

Վաչե Գաբրիելյանը նոր կառավարությանը ժամանակ տալու կողմնակից է, շատ արագ 
արդյունքներ չեն լինելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գնահատում է ներկայիս կառավարության եռանդն ու ոգևորությունը՝ լուծելու Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները: Ամերիկյան համալսարանում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկման շրջանակներում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախկին պաշտոնյան: «Աշխատանքների համար կա մեծ ճակատ, մեծ եռանդով սկսել են աշխատել, կարծում եմ՝ պետք է որոշակի վստահությամբ ժամանակ տրամադրել, որ իրենք իրականացնեն այն գործունեությունը, որ ցանկանում են, որից հետո կարելի է գնահատական տալ: Հենց հիմա գնահատում եմ եռանդն ու ոգևորությունը, որով նրանք ուզում են Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները լուծել: Արդյունքները շատ արագ չեն լինի, կարևորը կա վստահությունը ժողովրդի կողմից ու օրակարգ, որը պետք է հստակեցնել ու իրականացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում լավ սկզբունքներ են ամրագրված: «Ողջունելի են ոգևորվածությունն ու այն նպատակները, որ դրված են կառավարության ծրագրում»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ազգությամբ հայ աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, Վաչե Գաբրիելյանը կարծում է, եթե նա սկսի աշխատել Հայաստանում և ունենա մեծ ներգրավվածություն, դա կարող է արդյունք տալ: «Հայաստանը եզակի երկիր չէ, որ որևէ մեկը պետք է այստեղ ծնված-մեծացած լինի, որ ճիշտ բան ասի այստեղի մասին, բայց միևնույն ժամանակ, եթե ամենաճիշտ բաներն էլ ասի, բայց փաստերի հետ գործ չունենա, չի հաջողի: Կախված է նրանից, թե նա որքանով կընդգրկվի այդ գործընթացներում»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով ներկայիս իր գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը նշեց, որ տարբեր քննարկումների է մասնակցում և հանրօգուտ աշխատանքով զբաղվելու տարբերակներ փնտրում: Այս առայժմ հանգստանում է և շարունակում դասավանդել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Չի բացառվում, որ աշխատանքի անցի միջազգային կառույցում, այս պահին միջազգային կառույցներից աշխատանքի կարճաժամկետ ընդգրկման հնարավորություններ ունի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am