Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Կինը սպանության նպատակով դեղահաբեր է լցրել օղու շշի մեջ

Կինը սպանության նպատակով դեղահաբեր է լցրել օղու շշի մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության  Մուշի բաժնում հունիսի 12-ին ժամը 17.20-ին 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 13-ին, ժամը 23.15-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն և հաղորդում տվել, որ ինքը հունիսի 11-ին ժամը 13.00-ի սահմաններում Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլոդոլ» և «Հալոպերիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս՝ լիցքավորման սարք, և գրպանի ծալովի դանակ, հեռացել է: 
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ