Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակում ստեղծվել է հանձնաժողով՝ կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու նպատակով

Շիրակում ստեղծվել է հանձնաժողով՝ կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու 
նպատակով

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում ստեղծվել է հանձնաժողով՝ կարկուտի հասցրած վնասի չափերը ճշտելու նպատակով: Հունիսի 12-ին տեղացած կարկուտը և ուժեղ անձրևը մեծ վնաս են հասցրել Շիրակի մարզի որոշ համայնքների: Աղետի պատճառած վնասը ճշտելու համար Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանի, գյուղվարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանի հետ այցելեց նախորդ օրը կարկուտից և հորդառատ անձրևից տուժած Արթիկի նախկին տարածաշրջանի Փանիկ, Արևշատ, Անուշավան, Գետափ, Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ համայնքներ: Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովները մարզպետի հանձնարարությամբ ամենակարճ ժամկետում մարզպետարան կներկայացնեն կարկուտից և հորդառատ անձրևից տուժած ցանքատարածությունների վնասվածության մասին տեղեկանք: Պետք է նշել, որ նախնական տվյալների համաձայն, վնասը մեծ չափերի չի հասնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Անուշավան համայնքում Շիրակի մարզպետին խնդիրները ներկայացրին մի շարք գյուղացիներ՝ նշելով, որ անմխիթար վիճակում է գտնվում Արթիկ-Անուշավան-Փանիկ-Գետափ միջհամայնքային ճանապարհը, որը 2009 թվականի հիմնանորոգումից հետո նաև մասնակի նորոգման փուլեր է անցել, բայց այժմ գտնվում է վատ վիճակում: Մարզպետը խոստացավ զբաղվել խնդրով:
Փոքր Մանթաշ համայնքի միջնակարգ դպրոցում խնդիր է առաջացել շինարարի թույլ տված սխալի հետևանքով: Կաթոցների պատճառով դպրոցի զգալի հատված կրել է բավական վնասներ: Կարեն Սարուխանյանը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց մասնագետներ ուղարկել՝ տեղում ուսումնասիրելու և ստեղծված իրավիճակի համար առաջարկություն ներկայացնելու համար:
Կարեն Սարուխանյանն այցելեց նաև համայնքի վերանորոգվող նախակրթարանի շենք, որի պատվիրատուն համայնքն է, և որոշակի թերությունների վերացման կարգադրություն արեց:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am