Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Համայնքների պալատը մերժեց Brerxit-ից հետո ԵՄ-ի հետ մաքսային միությունում Լոնդոնի մնալու մասին ուղղումը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել Է Brexit-ի մասին օրինագծի այն ուղղումը, որը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում Է Բրյուսելի հետ համաձայնության գալ Եվրամիության հետ մաքսային միությունում երկրի մնալու շուրջը՝ դրանից դուրս գալուց հետո: Հունիսի 13-ին համապատասխան օրենսդրական փոփոխման դեմ հանդես Է եկել 325 պատգամավոր, կողմ՝ 298-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համայնքների պալատը նաեւ դեմ Է քվեարկել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջարկած ուղղմանը, որը պահանջում Էր Եվրամիության հետ համաձայնագիր կնքել Եվրոպայի միասնական շուկա անարգել մուտքի վերաբերյալ՝ հանրակցությունից թագավարության դուրս գալուց հետո: Հունիսի 13-ին համապատասխան օրենսդրական փոփոխությունը մտցնելու դեմ հանդես Է եկել 322 պատգամավոր, կողմ՝ 240-ը: Այդ ուղղումների մերժումը վարչապետ Թերեզա Մեյի հաղթանակն Է, ով հետեւողականորեն հայտարարում Է, որ Brexit-ից հետո երկիրը պետք Է դուրս գա Եվրոպայի միասնական շուկայից եւ ԵՄ-ի մաքսային միությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ