Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում 14 հազար 450 միջուկային լիցք կա. Միջուկային զենքի վերացման կենտրոն

Աշխարհում 14 հազար 450 միջուկային լիցք կա. Միջուկային զենքի վերացման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում հունիսի սկզբի դրությամբ միջուկային մարտական մասերի քանակը կազմում Է 14 հազար 450, ըստ որում դրանց 90 տոկոսը գտնվում Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տնօրինության ներքո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ճապոնիայի Նագասակիի համալսարանին կից Միջուկային զենքի վերացման հետազոտական կենտրոնի հրապարակած զեկույցում:

Փաստաթղթում նշված Է, որ ՌԴ-ն ունի աշխարհում ամենամեծ թվով մարտալիցքեր՝ 6 հազար 850: Ըստ որում դրանցից 2,5 հազար մարտական մասեր դուրս են գրված կամ ենթակա են դուրսգրման: Երկրորդ տեղում Է ԱՄՆ-ը, որի զինանոցը կազմում Է 6 հազար 450 միջուկային լիցք, ինչը 450-ով պակաս Է, քան 2017 թվականին: Դրանցից 2 հազար 650-ը դուրս Է գրված կամ ենթակա Է սպառազինությունից հանման:

ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան, որոնց զինանոցում կա համապատասխանաբար 300, 270 եւ 215 միջուկային մարտական մաս: Ինչ վերաբերում Է ԿԺԴՀ-ին, ապա, ճապոնացի փորձագետների գնահատումներով՝ այն ունի 10 – 20 այդպիսի լիցք:

Նաեւ, հետազոտական կենտրոնի տվյալներով՝ աշխարհում կան ավելի քան 2 հազար տոննա պլուտոնիում եւ հարստացված ուրան, որոնք պիտանի են միջուկային զենքի պատրաստման համար: Այդ պաշարի մի մասն օգտագործվում Է խաղաղ նպատակներով: Այնուամենայնիվ, ընդհանուր ծավալը բավական Է շուրջ 107 հազար ռումբ ստեղծելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am