Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի իր կանխատեսումները  

Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի իր 
կանխատեսումները

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների իր կանխատեսումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոն, ով այս օրերին մունդիալի ընթացքում խաղերը կմեկնաբանի ռուսական հեռուստաալիքներից մեկի համար, խոսել է ֆավորիտ թիմերի մասին: Ըստ պորտուգալացի մասնագետի՝ կիսաեզրափակիչի առաջին զույգում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիա-Բրազիլիա, իսկ երկրորդում` Արգենտինա-Գերմանիա զույգերը:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն բացման տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ