Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտությունը, որը պատրաստել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

2017 թվականին Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում Էր աղքատության նշագծից ցածր պայմաններում, իսկ 2015 թվականին նրանք կազմում Էին 2,5 տոկոս:

Վատացել Է նաեւ թոշակառուների սոցիալական վիճակը: Անցյալ տարի աղքատության նշագծից ցածր պայմաններում ապրում Էր թոշակառուների 3,7 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 1,7 տոկոսը: «Երեխաները դեռեւս մնում են ամենաանպաշտպան խումբը Վրաստանում»,-նշել Է Վրաստանիում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լայլա Օմար Գադը:

Անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզների բացակայության պատճառով շուրջ 14 հազար երեխաներ չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ:

Իսկ 15-18 տարեկան հասակի դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը չի սովորում:

Լայլա Օմար Գադի խոսքով՝ երեխաների շրջանում աղքատությունը նվազեցնելու համար անհրաժեշտ Է ներդնել սոցիալական պաշտպանության համընդգրկուն համակարգ, ուժեղացնել երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը:

UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը եւ սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում Է, աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում: Այնինչ, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am