Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհը մեծ քայլ արեց՝ հեռանալով հնարավոր միջուկային աղետից. Թրամփ

Աշխարհը մեծ քայլ արեց՝ հեռանալով հնարավոր միջուկային աղետից. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հիանալի Է որակել իր այցը Սինգապուր եւ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սինգապուրից տուն եմ վերադառնում հիրավի հիանալի այցից հետո: Մեծ առաջընթաց ձեռք բերվեց Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ուղղությամբ»,- գրել Է ամերիկյան վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում: Հանդիպման հաջողությունների թվում նա նշել Է Փհենյանի կողմից մի քանի ամերիկացիների ազատումը, որոնք բանտարկույթան մեջ Էին գտնվում ԿԺԴՀ-ում, եւ միջուկային զինափորձարանների փակումը:

Սինգապուրում ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ տվեցին աշխարհին խուսափել միջուկային աղետից, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը: «Աշխարհը մեծ քայլ արեց հնարավոր միջուկային աղետի հակառակ ուղղությամբ»,- գրել Է նախագահը:

«Այլեւս չեն լինելու հրթիռային արձակումներ, միջուկային փորձարկումներ ու հետազոտություններ: Պատանդները վերադառնում են տուն՝ իրենց ընտանիքների գիրկը: Շնորհակալ եմ ձեզ, նախագահ Կիմ: Միասին անցկացված մեր օրը պատմական Է»,- նշել Է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am