Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը պետք Է դադարեցնեն փոխադարձ թշնամությունը. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը պետք Է դադարեցնեն փոխադարձ թշնամությունը. Կիմ Չեն Ըն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում հայտարարել Է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն պետք Է ձեռնպահ մնան դիմակայությունից եւ միջոցներ ձեռնարկեն կայունությունը երաշխավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Կիմ Չեն Ընը հայտարարել Է, որ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունացման հասնելու եւ միջուկազերծման իրականացման համար երկու երկրները պետք Է միմյանց դեմ թշնամական գործողություններից ձեռնպահ մնալու պարտավորություններ ստանձնեն՝ հիմնվելով փոխըմբռնման վրա, եւ օրինական ու ինստիտուցիոնալ միջոցներ ձեռնարկեն այդ երաշխիքների համար»,- գրել գործակալությունը:

«Կիմ Չեն Ընը եւ Թրամփը միասնական դիրքորոշում են հայտնել Կորեական թերակղզում խաղաղության, կայունության եւ միջուկազերծման հասնելու նպատակով քայլ առ քայլ եւ միաժամանակյա գործողությունների կատարման կարեւորության վերաբերյալ»,- ընդգծված Է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am