Մոսկվան ողջունում Է Թրամփի եւ Կիմ Չեն Ընի բանակցությունները
17:14, 12 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ողջունում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների անցկացումը: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ, որն արվել Է Սինգապուրում բարձր մակարդակի ամերիկա-հյուսիսկորեական հանդիպման անցկացման կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ելնում ենք այն բանից, որ ամերիկա-հյուսիսկորեական հարաբերությունների նորմալացումը, որի ձգտումն արտացոլված Է կողմերի համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ, Կորեական թերակղզու խնդիրների համալիր, ներառյալ միջուկային կարգավորման, անքակտելի մասն Է»,-ասված Է մեկնաբանության մեջ:
Մոսկվան կշարունակի ակտիվորեն պաշտպանել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված քաղաքական-դիվանագիտական գործընթացը: «Մեր կողմից կշարունակենք ակտիվ ջանքեր ներդնել Կորեական թերակղզու շուրջ ստեղծված քաղաքական-դիվանագիտական գործընթացին աջակցելու ուղղությամբ»,-ասված Է նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում