Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում  

ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենալու հունիսի 25-29-ը Ստրասբուրգում, Ադրբեջանին նոր անհարմարություններ են սպասում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենը ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

Զեկույցը կազմվել է ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում:

«ԵԽԽՎ-ն կոչ է անում իր անդամ երկրներին հարգել միավորումների և հասարակական կազմակերպությունների ազատության իրավունքը և օրենսդրական փոփոխությունների պարագայում խորհրդակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,-նշված է զեկույցում:

 Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և նրա կառույցների դեմ ճնշումները հատկապես նոր թափ են ստացել 2014 թ. սկսած: Ադրբեջանում փակվում են բոլոր հասարակական կազմակերպություններն ու կառույցները, որոնք դուր չեն գալիս ալիևյան ավտորիտար ռեժիմին, իսկ դրանց անդամները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների: Հասարակական գործիչներից շատերը, որոնք արտահայտում են ալիևյան ռեժիմին հակասող կարծիք ձերբակալվում և կեղծ մեղադրանքներով դատապարտվում են ազատազրկման:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am