Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, բայց կարող են հանվել. Թրամփ

ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, բայց կարող են հանվել. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, սակայն հեռանկարում կարող են հանվել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 12-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սինգապուրում ելույթ ունենալով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որոշակի ժամանակահատվածում Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան»,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը, նշելով, որ դրանք չեն կարող հանվել առանց այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության Էական բարելավման:

Վաշինգտոնը, նրա խոսքով, մոտավորապես 300 նոր պատժամիջոց Է պատրաստ պահում Փհենյանի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ նա կցանկանար՝ հեռանկարում չեղարկել այդ պատժամիջոցները: Նրա խոսքով՝ «գագաթնաժողովից առաջ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացումն անհարգալից կլիներ Կիմ Չեն Ընի նկատմամբ»: ԱՄՆ-ի նախագահի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը քննարկվել Է մարդու իրավունքների խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցը:

«Այո՛, մենք քննարկել ենք մարդու իրավունքների հարցը, եւ այն հետագայում Էլ քննարկվելու Է»,-ասել Է Թրամփը, նշելով, որ այդ թեմային այնքան շատ ժամանակ չի հատկացվել, որքան միջուկազերծմանը: «Մենք նաեւ արծարծել ենք Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցը»,-հավելել Է Թրամփը: Նա հանդիպումը որակել Է արդյունավետ ու ազնիվ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կիմ Չեն Ընին՝ իր ժողովրդի լուսավոր ապագան տանող առաջին լուրջ քայլի համար,-ասել Է ԱՄՆ-ի նախագահը:-Նախագահ Կիմ Չեն Ընի հետ իմ հանդիպումն ազնիվ Էր, անկեղծ ու արդյունավետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am