Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի վարչապետի մոտալուտ պաշտոնաթողության մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ խոշոր փոփոխություններ, մասնավորապես, իր պաշտոնը կթողնի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է տեղական ռադիոն:
Վրացական «Առաջին ռադիոյի» տեղեկատվության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին թողնելու Է պաշտոնը: Նրա հետ միասին պաշտոնաթող կլինեն արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, Էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն եւ մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն:
Նշվում Է, որ ժամանակավորապես՝ մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը, վարչապետի պաշտոնակատար կդառնա գործող ներքին գործերի նախարար եւ առաջին փոխվարչապետ Գիորգի Գախարիան: «Պաշտոնապես այս տեղեկատվությունն առայժմ ոչ ոք չի հաստատում, սակայն «Վրացական երազանք» կառավարող կուսակցության կուլիսներում առաջիկա փոփոխությունների մասին վաղուց են խոսում»,- իր կայքում հայտնում Է «Առաջին ռադիոն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում