Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացի գրող Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը ցուցադրվեց Երևանում

Ամերիկացի գրող Ռ. Ջ. Պալացիոյի «Հրաշքը» վիպակի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը ցուցադրվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշքը» կինոնկարում ներկայացվում է ոգեշունչ պատմություն դիմային արատներով ծնված տղայի՝ Օգիի մասին, ով առաջին անգամ դպրոց է գնում՝ ընդունվելով 5-րդ դասարան: Նա կարողանում է ուժ գտնել իր առջև ծառացած խնդիրները հաղթահարելու համար: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Ջուլիա Ռոբերթսը և Օուեն Վիլսոնը:

Ժապավենը Երևանում ցուցադրվեց հունիսի 11-ին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակում:

«Ծրագիրը, որը սկսել ենք չորս տարի առաջ, հիմնված է «Հրաշքը» գրքի վրա, որը բեսթսելեր է: Գաղափարն այն է, թե ինչպես ես հոգիդ բացում այն մարդկանց առաջ, որոնք տարբերվում են քեզանից: Գիրքը և դրա հիման վրա նկարահանված կինոնկարը պատմում են հաշմանդամություն ունեցող երեխայի մասին: Այլ պարագայում խոսքը կարող էր գնալ այլ կրոնի հարող երեխայի կամ այլ մշակույթի պատկանող մարդու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա ասաց, որ դեսպանատան նախաձեռնությամբ գիրքը թարգմանվել է հայերեն հանձնվել ավելի քան 1000 դպրոցականի: Հետո մշակվել է առարկայական ծրագիր,  որով ուսուցիչները աշխատում են երեխաների հետ, փորձում հասկանալ, թե ինչպես է պետք  հաշմանդամություն ունեցող երեխաներին ընկալել, ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Միլսի խոսքով՝ գիրքը և ծրագիրը սիրով են ընդունվել, և ինքն ուրախ է, որ կարողանում են ներկայացնել վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Դեսպանը հավելեց, որ ներառական կրթության վերաբերյալ  դեսպանատունը ծրագրեր է իրականացվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և  դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի հետ: «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ իրականացվող ծրագրերից մեկով  աջակցում ենք շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներին, որպեսզի նրանք  կարողանան իրենց մանկությունն անցկացնել ընտանիքում և հնարավորություն ունենան հաճախել ներառական դպրոցներ: Սա հեշտ գործընթաց չէ. պետք է ծնողներն օժանդակություն ստանան երեխայի ուսուցման, հատուկ կարիքները հոգալու համար, ու մենք փորձում ենք այդ ուղղությամբ մեր օգնությունը ցույց տալ»,-ընդգծեց Ռիչարդ Միլսը:

Նա շեշտեց, որ վերջին երկու ամսում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել, ու  դրանք միտված են նաև սոցիալական ներառմանը: «Այսօր հանդիպել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, քննարկել ենք ծրագրեր և պատրաստ ենք համագործակցել»,-եզրափակեց դեսպանը:

«Կյանքը լի է հրաշքներով» ծրագիրը իրականացվում է 2014 թվականից: Այն կյանքի է կոչվում սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերի շուրջ Հայաստանի պատանիների հետ երկխոսություն ծավալելու նպատակով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am