Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում անհանգստացած են Սիրիայում հումանիտար գործողությունների համար միջոցների պակասից

ՄԱԿ-ում անհանգստացած են Սիրիայում հումանիտար գործողությունների համար միջոցների պակասից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում դոնորների խոստացած միջոցների միայն մեկ քառորդից փոքր-ինչ ավելին Է ստացվել Սիրիայի բնակչությանը օգնություն ցուցաբերելու ծրագրերի համար: Ֆինանսավորման հատկացման դանդաղ տեմպերի կապակցությամբ անհանգստություն Է հայտնել ՄԱԿ-ի սիրիական ճգնաժամի խնդրով տարածաշրջանային համակարգող Փանոս Մումցիսը՝ ելույթ ունենալով հունիսի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արդեն տարին կիսել ենք, եւ այդ միջոցների մոտավորապես 26 տոկոսը չափազանց քիչ Է»,-ասել Է նա: Մումցիսը պարզաբանել Է, որ ապրիլի 24-25-ին Բրյուսելում կայացած դոնորական խորհրդաժողովի մասնակիցները 4,4 մլրդ դոլար են խոստացել Սիրիայում եւ հարեւան այն երկրներում գործողությունների համար, որտեղ սիրիացի փախստականներ են գտնվում: Սիրիայում կարիքավոր մարդկանց համար նախատեսված 3,51 մլրդ դոլարից առայժմ ստացվել Է միայն 946 մլն դոլար, այսինքն՝ անհրաժեշտի 26,9 տոկոսը: «Հաշվի առնելով բնակչության տեղաշարժերի եւ հումանիտար պահանջների մակարդակը՝ դա չափազանց քիչ Է»,-արձանագրել Է տարածաշրջանային համակարգողը:

Մումցիսը հայտնել Է, որ մտադիր Է հանդիպում ունենալ դոնորների հետ եւ քննարկել ֆինանսավորման հետ կապված իրադրությունը: «Ներկայում մենք պետք Է ստացած լինեինք ոչ թե 26 տոկոսը, այլ 50 տոկոսը», որպեսզի կրկնապատկենք ֆինանսավորումն այն դրամատիկ իրադրության կապակցությամբ, որը մենք տեսնում ենք Սիրիայում»,-արձանագրել Է նա:

Համակարգողի խոսքով՝ տարեսկզբից Սիրիայում իրենց տները լքել են շուրջ 920 հազար մարդ, իսկ ներքին վերաբնակված անձանց ընդհանուր թիվը Սիրիայում հասել Է 6,2 միլիոնի: Եվս 5,6 մլն սիրիացիներ ապաստան են գտել իրենց երկրի սահմաններից դուրս:

Սիրիայում կարիքավորներին հումանիտար օգնություն հասցնելու հնարավորությունը խիստ դժվարացած Է, հավելել Է Մումցիսը: Այժմ ավելի քան 2,05 մլն մարդ գտնվում Է դժվարամատչելի, իսկ 11,1 հազար հոգի՝ պաշարված շրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am