Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում Թուրքիայի ակտիվացումը պայմանավորում է  դիվանագիտական խաղով

Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում Թուրքիայի ակտիվացումը պայմանավորում 
է  դիվանագիտական խաղով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Մանբիջի շրջանի շուրջ Թուրքիայի, Միացյալ Նահանգների և քրդերի միջև ստեղծված հակասությունների կծիկը կարծես թե սկսում է հանգուցալուծվել հօգուտ Թուրքիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավանական համարելով, որ Մանբիջն ի վերջո կհանձնվի թուրքերի վերահսկողությանը: «Թուրքիան Մերձավոր Արևելքում գնալով ակտիվանում է, և դրա վկայությունը Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության ռազմական բազաների վրա հարձակումն է օդային ճանապարհով: Խոսակցություններ կան, որ Թուրքիան պատրաստվում է բազաների վրա հարձակողական գործողություններ իրականացնել նաև ցամաքային ուժերի ներգրավմամբ»,-նշեց նա:

Սիրիայի իրադրությանն անդրադառնալով՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն ընգծեց, որ այդ երկրի բանակը, ապստամբները, Իսրայելը, Սիրիայում իրադրության գնահատականների առումով որոշակի հավասարակշռության են հասել: «Սա հանգեցրել է նրան, որ Սիրիայում իրադրությունը դանդաղ, բայց հստակ քայլերով գնում է մի նոր իրավիճակի ստեղծում, որտեղ կլինի Սիրիան` ի դեմս Ասադի, կլինեն ապստամբ ուժերը, որոնք նրա դեմ պայքարում են, քրդեը և այստեղ ներգրավված օտար պետությունները»,-հավելեց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան շարունակում է իր դիվանագիտական խաղը՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am