Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (բարձրագույն մարմին, որի աշխատանքին մասնակցում են կազմակերպության երկրների ղեկավարները) հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 11-ին Ալմաթիում հայտարարել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռախմանովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջարկություն եմ մտցնում ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Աստանա քաղաքում 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրյակին, որը պլանավորված Է 2018 թվականի նոյեմբերի 8-ին»,-ասել Է նա: Աբդռախմանովը նաեւ հայտարարել Է, որ ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հավաստել են, որ Սիրիայի հակամարտությունը կարող Է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am