Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո Թրամփին մեղադրել Է «անհետեւողականության» մեջ

Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո Թրամփին մեղադրել Է «անհետեւողականության» մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ Է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել Է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Actualite հրատարակությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունը:

«Մենք անցկացրեցինք երկու օր՝ տեքստ եւ պարտավորություններ ունենալու համար: Մենք հավատարիմ ենք դրանց, մինչդեռ նա, ով դրանք թողեց՝ երես դարձնելով, ցույց Է տալիս իր անհետեւողականությունն ու չհիմնավորվածությունը: Միջազգային համագործակցությունը չի կարող կախված լինել զայրույթից կամ կարճ խոսքից: Լինենք լուրջ եւ արժանի մեր ժողովուրդներին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել Է «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել Է, որ այդ որոշումն ընդունել Է այն մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am