Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ
18:00, 9 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 21-ը վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Թբիլիսիի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտներով միկրոավտոբուսը ընկել է Գոմբորի լեռնանցքում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ մեկ երեխա և էքսկուրսիայի ժամանակ երեխաներին ուղեկցող երեք մեծահասակ:
Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում