Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոսավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 4 մարդ

Armenpress 18:00, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսի ձորն ընկնելու  հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 21-ը վիրավորվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է INTERFAX-ը:

Թբիլիսիի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտներով միկրոավտոբուսը ընկել է Գոմբորի լեռնանցքում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ մեկ երեխա և էքսկուրսիայի ժամանակ երեխաներին ուղեկցող երեք մեծահասակ:

Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am