Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նադալը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցի Տիմի հետ

Նադալը «Ռոլան Գարոս»-ի եզրափակչում կմրցի Տիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարեվ 4 մրցաշարերից «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:4, 6:1, 6:2 հաշվով գերազանցեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր արգենտինացի թենիսիտ Խուան Մարտին դել Պոտրոյին: Եզրափակչում Նադալը կմրցի Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տոմի հետ:

«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am