Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում 4,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանում 4,3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում  հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:07-ին գրանցվել է 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակի, Վանաձորի տարածքում: Տվյալներ ավերածությունների կամ տուժածների մասին չկան:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է Վանաձոր քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք:

ՀՀ ԱԻՆ տեղեկություններով՝  ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Երկրաշարժ էր գրանցվել նաև հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին)՝ հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am