Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախաքննության մարմինն անհարկի շտապողականություն է դրսևորել Մասիսի քաղաքապետի և մյուսների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցում

 Նախաքննության մարմինն անհարկի շտապողականություն է դրսևորել Մասիսի քաղաքապետի և մյուսների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունում  Մասիսի քաղաքապետ  Դավիթ Համբարձումյանի, ինչպես նաև  Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին:

Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ  պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը:

Վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:

Դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից  կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:

Նախաքննության մարմինը հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան:

Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող  հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am