Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մասնագետը Հայաստանի օրենսդրական դաշտը բավականին նպաստավոր է համարում համայնքներում կայուն էներգետիկան զարգացնելու համար

Մասնագետը Հայաստանի օրենսդրական դաշտը բավականին նպաստավոր է համարում 
համայնքներում կայուն էներգետիկան զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ղեկավար Թամարա Բաբայանը համայնքներում կայուն էներգետիկան զարգացնելու համար Հայաստանի օրենսդրական դաշտը բավականին նպաստավոր է համարում: Ծրագրի ղեկավարն այս մասին ասաց «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողովին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Պետությունը վերջին 10 տարում միջոցներ է ձեռնարկել՝ խթանելու էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգետիկան Հայաստանում: 2004-ին ունեցել ենք «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենք, ազգային ծրագրեր: Կիրառվել են օրենսդրական վերջին փոփոխությունները: Հնարավորություն է տրվել պարտադիր նորմեր կիրառել էներգաարդյունավետ շինարարության համար: Արևային տեխնոլոգիաների օգտագործման համար այնպիսի համակարգեր են մշակվել, որ թույլ են տալիս ցանցին զուգահեռ աշխատել և խնայել իրենց միջոցներն արևային էներգիայից օգտվելու համար և այլն»,-ասաց ծրագրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ համայնքային նախաձեռնությունների համար թեև որոշ սահմանափակումներ կան, սակայն համաժողովի, ընդհանուր քննարկումների արդյունքում կձևավորեն հնարավոր լուծումները և կներկայացնեն ՀՀ կառավարությանը:

«Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով համաժողովի նպատակն է  քննարկել համայնքներում կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները, խոչընդոտները: Դրանով ամփոփվում են «Կայուն էներգետիկայի շաբաթվա» միջոցառումները Հայաստանում: Այդ շաբաթվա ընթացքում իրականացվել են միջոցառումներ Ապարանում, Արթիկում, կազմակերպվել են արևային տեխնոլոգիաների բացօթյա ցուցահանդեսներ: Դրա նպատակ է համայնքներում իրականացնել հանրային իրազեկում և պահանջարկ ձևավորել արևային տեխնոլոգիաների օգտագործման համար:

«ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում կիրականացվեն վերականգնվող էներգետիկայի խթանման միջոցառումներ: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է նաև ձևավորել Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող «ԿՈՄՈ» հիմնադրամ, որտեղ կկուտակվեն ծրագրի արդյունքում ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները: Հիմնադրամը շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի մասնակից համայնքներում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am