Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գևորգ Կոստանյանը կառավարության ծրագիրը որակում է որպես նպատակների հուշագիր

Գևորգ Կոստանյանը կառավարության ծրագիրը որակում է որպես նպատակների 
հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կառավարության ներկայացրած ծրագիրը իրավական տեսակետից համարում է նպատակների հուշագիր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ կառավարության ծրագրում տեսել է միայն նպատակներ, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրվել: «Ընդհանրապես կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական փաստաթուղթ է: Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի միջև, պայմանագիր է կառավարության և ժողովրդի միջև: Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետևյալն է՝ կառավարությունը խորհրդարանին, հետևաբար, նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները: Այս առումով կառավարության գործունեության ծրագիրը, որը ներկայացվել է, ես դիտարկում եմ իրավական տեսակետից: Եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ memorandum of understanding, այսինքն՝ նպատակների հուշագիր: Սա իմ ձևակերպումն է կառավարության գործունեության ծրագրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոստանյանը;

Նա հավելեց, որ կառավարության ծրագրում, բացի նպատակների ընդգծումից, չի տեսել այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր:

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պայմանագիր կնքել կառավարության հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի որպես նաև այդ ծրագրի հավանության արժանացում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am