Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
10:33, 6 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը և 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում