Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել է համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում մեկնարկել է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 18-րդ համաբանակային սպարտակիադայի եզրափակիչ փուլը: Զորամասերից մեկում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անդրանիկ Մակարյանը շնորհավորել է սպարտակիադայի մասնակից զինծառայողներին ընտրական փուլերը հաղթահարելու կապակցությամբ, հաջողություններ և արժանապատիվ պայքար մաղթել եզրափակիչ փուլում:

Համաբանակային սպարտակիադայի նախնական փուլերը հաղթահարած թիմերն ու մարզիկները եզրափակիչ փուլում կմրցեն հրաձգության, ռազմամարզական եռամարտի, քառամարտի մրցաձևերում: Կանցկացվեն նաև նաև կրոսավազք, կողմնորոշում տեղանքում և ռազմականացված այլ մրցույթներ:

Համաբանակային սպարտակիադայի արդյունքները կամփոփվեն հունիսի 9-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am