Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում մանկության ընկերուհիները պարզել են, որ հարազատ քույրեր են

Մեծ Բրիտանիայում մանկության ընկերուհիները պարզել են, որ հարազատ քույրեր են

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քարա Ջեյն Ֆարար Փեթերսոնը հայտնաբերել Է, որ իր մանկության ընկերուհին իրականում իր հարազատ քույրն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro հրատարակությունը:

Փեթերսոնից երկար տարիներ Է պահանջվել, մինչեւ որ նա կարողացել Է պարզել, թե ով Է իր իսկական հայրը, որովհետեւ մայրը վեց անգամ ամուսնացած Է եղել եւ հոգեկան հիվանդության պատճառով հիվանդանոցում Է հայտնվել, երբ իր դուստրը դեռ երեխա Էր:

Սակայն 52 տարեկանում նրան հաջողվել Է իմանալ, որ Քարեն Սմիթը, որի հետ ինքն ընկերություն Էր անում բարուրից, իր արյունակից քույրն Է: Աղջիկները կապը կորցրել են այն բանից հետո, երբ Փեթերսոնին մանկատուն տարան մոր հիվանդության պատճառով, բայց 2015 թվականին նամակագրություն են սկսել Facebook-ում եւ վերականգնել շփումը: Նրանք նկատել են, որ իրենց լուսանկարները բավականին նման են եւ որոշել են ԴՆԹ-ի թեստ անցկացնել, որը եւ ցույց Է տվել, որ իրենք նույն հորից են:

«Դրանից հետո ես սկսեցի միանգամայն նորովի ընկալել ինձ, ես միշտ կորած մարդ Էի զգում ինձ, իսկ այժմ, վերջապես, ձեռք եմ բերել տուն եւ ազգականներ: Ես միայն կցանկանայի ժամանակի մեջ հետ գնալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել քրոջս հետ: Մեր միջեւ միշտ կապ Է եղել, թեպետեւ չգիտեինք, որ քույրեր ենք»,-պատմել Է Պեթերսոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am