Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գազպրոմը» միլիարդավոր եվրոների փոխառություն կտա «Թուրքական հոսքի» շինարարներին

«Գազպրոմը» միլիարդավոր եվրոների փոխառություն կտա «Թուրքական հոսքի» շինարարներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» կոնցեռնը «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի գործարկուին՝ South Stream Transport B.V.-ին, կտրամադրի մինչեւ 2,14 միլիարդ եվրոյի փոխառություն: Հունիսի 4-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոկոսադրույքը կազմում Է տարեկան 3,98 տոկոս, բայց կարող Է կողմերի համաձայնությամբ վերանայվել: «Թուրքական հոսքը» նախ կֆինանսավորվի «Գազպրոմի» բյուջեից, հետագայում կվերաֆինանսավորվի նախագծային պարտատոմսերի թողարկման տեսքով, նշել Է գործակալությունը:

Մայիսի 26-ին «Գազպրոմը» եւ Թուրքիայի կառավարությունը փաստաթղթեր են ստորագրել եվրոպացի սպառողներին ռուսական գազի մատակարարումների համար «Թուրքական հոսք» գազատարի տարանցիկ գծի ցամաքային հատվածի մասին:

Ցամաքային մասի շինարարությամբ կզբաղվի TurkAkim Gaz Tasima A.S. համատեղ նախագծային ընկերությունը: Այն կստեղծեն հավասարության հիմունքներով: «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» առաջին գծի ծովային մասի շինարարությունն ավարտել Է ապրիլի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am