Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը իր քաղաքականության մեջ հիմնվում է ազգային շահերի վրա. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը իր քաղաքականության մեջ հիմնվում է ազգային շահերի վրա. Զոհրաբ 
Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Եվրամիության,  Միացյալ Նահանգների, Վրաստանի ու Իրանի հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են Հայաստանի ամբողջական անվտանգության համակարգը: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգում, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում: Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը իր քաղաքականության մեջ հիմնվում է ազգային շահերի վրա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանը ՄԱԿ-ում շատ  հաճախ էր հայտնվում այն երկրների շարքում, որոնք Մոսկվայի հետ քվեարկում էին Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկություններում` Մնացականյանը բերել է Սիրիայի օրինակը: «Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես կարող եմ շարունակել Ձեզ հետ, բերեք Սիրիայի օրինակը, և ես Ձեզ հստակ կարող եմ բացատրել, թե ինչպես է հիմնավորվում Հայաստանի դիրքորոշումը, որի հիմքում դրված է՝ ինչպես է դա առնչվում մեզ, մեր շահերին, և դրա շրջանակը, դրա հաշվարկը շատ ավելի բարդ է, քան ուղղակի տեսնել մեզ ինչ-որ մեկի ուղղության մեջ: Այդպես չէ և չի լինելու երբեք, որովհետև դա անմիջական վտանգ ստեղծել է մեր շահերին: Եվ այդ առումով մենք ցանկացած դիրքորոշման համար ունենք և՛ երկխոսություն, և՛ բացատրություն, և՛ բացատրում ենք մեր գործընկերներին, և՛ առնչվում ենք միջազգային հանրության մեր մյուս գործընկերների հետ՝ հստակ դարձնելով, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Եվ այդ առումով ես շատ վստահ եմ եղել և շարունակում եմ վստահ լինել, որ մենք կարող ենք դա անել, կարող ենք շատ հստակ ի հայտ բերել այն, ինչ կարևոր է մեզ համար: Ի վերջո սա է դրված մեր դիրքորոշումների ձևավորման հիմքում, և դա լինելու է միշտ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am