Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Հայտնի են Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված ԱԱԾ աշխատակիցների անունները


ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գլխավոր դատախազությունը հրապարակել է հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված անձանց, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների անունները:

Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ  Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝  Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից, փաստի առթիվ հունիսի 2-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ