Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետական հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացը դյուրին չէ. Գեղանուշ Գյունաշյան

Պետական հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացը դյուրին չէ. Գեղանուշ Գյունաշյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական հաստատություններից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու գործընթացը դյուրին չէ, կան օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ խոչընդոտներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը:

«Պետական հաստատությունում բնակվող երեխաների զգալի մասը սահմանափակ կարողություններով է, ունի առողջական խնդիրներ: Հայաստանի ընտանիքները սովորաբար չեն ցանկանում հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրել: Այդ երեխաներին որդեգրում են արտերկրի ընտանիքները: Արդյունքում որոշ երեխաների ամբողջ կյանքն անցնում է մասնագիտացված հաստատություններում»,-ասաց Գեղանուշ Գյունաշյանը: Նրա խոսքով՝ դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանի ընտանիքները երեխաներին չեն սիրում կամ վատ են վերաբերում: Պարզապես նրանք պետության կողմից բավարար աջակցություն չեն ստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին պահելու, խնամելու, վերականգնողական բուժումների տանելու համար: Շատերը չգիտեն ինչպես պետք է վարվեն: Այդ պատճառով նրանց համար դժվար է սահմանափակ կարողություններով երեխաներին պահելը:

«Այդ խնդիրը մարզերում ավելի սուր է, քան Երևանում: Քանի որ հաշմանդամություն ունեցող  երեխաների համար նախատեսված ծառայությունների մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ դրանից դուրս ընտանիքների մեծ մասը մենակ է մնում իր խնդիրների հետ: Եթե երեխան բարդ իրավիճակում է, ապա դա ընտանիքում խնդիրների առկայության հետեւանք է: Հետեւաբար, անհրաժեշտ է ոչ թե միայն երեխայի հետ աշխատել, այլ առավել գլոբալ մոտենալ հարցին՝ ներգրավելով ընտանիքը, շրջապատը, փոխել քաղաքականությունը, օրենքները, նոր ծառայություններ ստեղծել բոլոր մարզերում»,- ասաց Գեղանուշ Գյունաշյանը:

Հայաստանի մանկատներում կա 600 երեխա, եւ նրանցից 60-70 տոկոսը հաշմանդամություն ունի, գիշերօթիկներում՝ 350 երեխա, 160 երեխա էլ՝ SOS մանկական գյուղերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am