Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «2017-ին միջոցներ են բյուջետավորվել 915,  2018-ին՝ 902 , իսկ 2016-ին, եթե չեմ սխալվում, 951 ծառայողական մեքենաների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից 1 լուման էլ նշանակություն ունի, բայց պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային միջոցը երբեմն աշխատանքային գործիք է, ինչպես, օրինակ, քննչական գործողությունների ժամանակ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծառայողական մեքենայով եմ եկել, կարող եմ և դրանով չգալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ որդեգրվող մոտեցումը բոլորի համար ընկալելի ու ընդունելի լինի, որ վստահության աստիճանը բարձրացնենք»,-նշեց նախարարը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը դեմ չէ ծառայողական մեքենաներ պահելուն, քանի որ հասկանում է, որ դա նաև ներկայացուցչական դասի պայման է, պարզապես ուզում է հասկանալ կառավարության կողմից կա՞ օպտիմալացման որդեգրված սկզբունք: Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ 2016-ից կրճատված շուրջ 50 մեքենան, հավանաբար, շարքից դուրս եկածներն են, ինչին արձագանքելով՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 50-ը չափաքանակի կրճատումն է, դրանք չեն վերաբերում շարքից դուրս եկած մեքենաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am