Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում Նիկոլ Փաշինյանի առջև բարձրացվել է Բագրատաշեն-Դիլիջան ճանապարհի խնդիրը  

Վրաստանում Նիկոլ Փաշինյանի առջև բարձրացվել է Բագրատաշեն-Դիլիջան 
ճանապարհի խնդիրը

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վրաստան կատարած  պաշտոնական այցի ընթացքում ունեցել է հաջող և արդյունավետ բանակցություններ: Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական  հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: «Կան հրատապ խնդիրներ: Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մուտք գործելով Հայաստան՝ վարորդը որոշել է հետ վերադառնալ՝ պատճառաբանելով, որ ճանապարհների վատ վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է Բագրատաշեն-Դիլիջան ավտոճանապարհի վերակառուցման ծրագիրը: 

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ հատկապես անմխիթար վիճակ է Իջևան-Նոյեմբերյան հատվածում: «Ճանապարհի վերակառուցման նախագիծը կա, այսօր տեխնիկան տեղափոխվել է, և 18,7 կմ հատվածի շինաշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին: Ծրագիրն ընդլայնելու համար կան որոշակի տնտեսումներ, կզեկուցենք Ձեզ և, միգուցե, շինարարական աշխատանքներն ընդլայնենք»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է երաշխավորել ճանապարհի որակը, ինչի համար պետք է պատասխանատվություն կրեն նաև տեխնիկական հսկողություն իրականացնողները: «Պետք է այնպես անենք, որ մեկ ձմեռվա արդյունքում մենք քանդված ճանապարհ չունենանք»,- ընդգծեց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am