Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի ԱԺ գավաթակիր է դարձել Սոս գյուղի միջնակարգ դպրոցի մարզական թիմը

Արցախի ԱԺ գավաթակիր է դարձել Սոս գյուղի միջնակարգ դպրոցի մարզական թիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն «Ազգային ժողովի գավաթ»-ի գլխավոր մրցանակը ճանաչված Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Մայիսի 31-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի խաղարկության փակման արարողությունը:

Փակման արարողությանը մասնակցել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

 Թեթև ատլետիկայի մրցումներին հանրապետության շրջաններից և Ստեփանակերտից մասնակցած  8 թիմերի ցուցաբերած  արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Մարտունու Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը և երրորդ տեղը`  Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը:

Երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչված Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմին, ԱԺ գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն, գլխավոր մրցանակը՝ ԱԺ գավաթը, հանձնվել է մշտապես: 

Աժ կողմից մրցանակներ են ստացել նաև անհատական լավագույն արդյունքներ ցուցաբերած 3 մարզիկ:

ԱԺ գավաթը հաղթող թիմին է հանձնել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են ԱԺ պատվոգրի և հուշանվերի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am