Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Xiaomi-ն ներկայացրել Է Mi Band 3-ը եւ Mi8 սմարթֆոնը

Xiaomi-ն ներկայացրել Է Mi Band 3-ը եւ Mi8 սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi կորպորացիան անցկացրել Է նոր արտադրանքի շնորհանդես, որոնց թվում են Mi8 սմարթֆոնը եւ Mi Band 3 «խելացի թեւնոցը»: Միջոցառումը հեռարձակվել Է ընկերության՝ Facebook-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Mi8 սմարթֆոնն ստացել Է 6,21-դյույմանոց AMOLED-դիսփլեյ՝ վերին մասի կտրվածքով, ինչպես iPhone X-ի մոտ: Այն ստացել Է 2248x1080 փիքսել լուծաչափ՝ կողմերի 18,7 : 9 հարաբերակցությամբ: Արտադրողի խոսքով՝ Էկրանն զբաղեցնում Է ճակատային պանելի 88,5 տոկոսը: Նաեւ ցուցադրվել Է սմարթֆոնի հատուկ տարբերակը՝ Explorer Edition-ը՝ Էկրանի ներքո մատնադրոշմների սքաներով եւ դեմքի 3D-ձեւի սքաներով:

Ապարատն ունի երկու հիմնական խցիկ՝ յուրաքանչյուր սենսորը 12 մեգափիքսել լուծաչափով եւ օպտիկական կայունարարով: DxOMark վարկանիշի համաձայն՝ Xiaomi Mi8-ը լուսանկարներն ավելի լավ Է անում, քան iPhone X-ը եւ Google Pixel 2-ը: Mi8-ն ստեղծվել Է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորի հիմքի վրա:

Նաեւ ընկերությունը ցուցադրել Է Mi Band խելացի թեւնոցի նոր տարբերակը: Այն ստացել Է նորացված դիզայն եւ 0,78-դյույմանոց սենսորային OLED-դիսփլեյ: Դրա վրա կարտացոլվի ժամանակը, տեղեկատվություն եղանակի, մտնող հաղորդագրությունների եւ կանչերի, երակազարկի եւ ակտիվության այլ ցուցանիշների վերաբերյալ: Գաջեթը կարելի Է ջրի մեջ սուզել մինչեւ 50 մետր խորությամբ: Դրա արժեքը կազմում Է 170 յուան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am